Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերիք է, էլի՝ երգեք, պարեք։ Երգելով, պարելով երկիր չի կառուցվի, երկիրը սիրել է պետք»․ քաղաքացին՝ Փաշինյանին

Մայիս 14,2026 13:46 Share

«Կմեռնեմ, հետո կարող է էդ լիֆտը լինի, մեռա դեղ առնելով, ոտքիս քսելով։ Սրտի հիվանդ դարձանք։ Ձեզ ձայներ պետք են, չէ՞, ձայնի համար եք չէ՞ եկել»,- Աջափնյակում քարոզարշավ իրականացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին վրդովված մոտեցավ Աջափնյակի բնակիչ Գոհարիկ Կոստանյանը։

Ասաց, որ 2 ժամից ավելի 17 թաղամասից ման է գալիս, որ Փաշինյանին գտնի ու խնդրեց, որ իրեն թույլ տան խոսել։ Նա վրդովված դիմեց Տիգրան Ավինյանին․ «Ինչի՞ 17 թաղամաս չեք գալիս։ Խոստացել եք, որ մենք վերելակ կունենանք, բոլորի վերելակները փոխել եք, միայն մերն է մնացել»։ Հետո էլ դիմելով Փաշինյանին՝ ասաց․ «Պարոն Փաշինյան, խաբում են, ասում են՝ «ասեք, կանենք», հիմա ասում ենք՝ արա․․․ասում են՝ ձեր շենքը քարտեզում չկա, բա Թուրքիայի քարտեզո՞ւմ ենք։ 21 տարի լսում եմ նույնը»։

Նիկոլ Փաշինյանն էլ փորձեց իրավիճակը փրկել ու ասաց․ «Երբ ձեր շենքի փաստաթղթերը նորմալ չեն, քաղաքապետարանը չի կարող շենքի վրա աշխատանք անել»։

Ներողություն խնդրեց կնոջից, ասաց՝ սկզբից ներողութունը, հետո վերելակը։

Կինն էլ վրդովվեց․ «68 տարեկան դարձա, կմեռնեմ, հետո լիֆտը կլինի։ Մեր ձայները ձեզ պետք են, չէ՞։ Մենք ընտրող ենք, դուք էլ ձայնի համար եք եկել, մարդն էլ կատարված աշխատանքի համար է ընտրում»։

Փաշինյանին մեկ ուրիշ կին էլ քննադատեց՝ ամեն ինչ արվում է պարտքի համար, սիրով չի արվում․ «Նենց արեք, որ երկրում մարդիկ ապրեն բավարարված արդարադատությունից։ Հերիք է, էլի, երգեք, պարեք, էս ժողովրդին նենց արեք, որ լավ ապրեն։ Երգելով, պարելով երկիր չի կառավարվի, երկիրը կառուցեք։ Ձեր ինտելեկտը շատ հարգում եմ, ձեզ եմ ընտրել, բայց հիմա դեմ եմ։ Ձեր ինտելեկտը ի տարբերություն Քոչարյանի, Սերժի շատ է, բայց ձեր ինտելեկտն այսօր մեր երկրի համար չի ծառայում»։

Տիգրան Ավինյանը հույս հայտնեց, որ քաղաքացին կարծիքը կփոխի, նա հակադարձեց՝ քանի դեռ դուք եք ղեկավարը, իմ կարծիքը չի փոխվելու։

Այնուհետև հավելեց․ «Մարդուն գցում են մեքենայի տակ, մարդ են սպանում, բայց այդ մարդը չի պատժվում։ Մենք դժգոհ ենք, հույս էլ չեմ կապում որևէ մեկի հետ։ Էս երկիրը սիրող մարդ չկա թեկնածուների մեջ»։ Փաշինյանն էլ, դիմելով իրեն քննադատած կնոջն, ասաց․ «Կարևորը Դուք սիրեք, սիրող թեկնածու կգտնեք»։

Նիկոլ Փաշինյանի քարոզարշավն Աջափնյակում՝ ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031