«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավի ընթացքում Մարալիկ քաղաքի բնակիչներից մեկը դժգոհել է անձնագրային բաժանմունքների օպտիմալացման հետևանքներից՝ նշելով, որ Անի համայնքի բնակիչները այժմ ստիպված են անձնագրային ծառայությունների համար հասնել Արթիկ։
Ի պատասխան՝ կուսակցության կառավարման խորհրդի անդամ Դավիթ Անանյան հայտարարել է, որ այդ որոշումը պետք է վերանայվի։
«Մենք պիտի վերականգնենք, որովհետև եթե Մարալիկում մարդը անձնագրային ծառայության խնդիր ունի, չպետք է կիլոմետրերով հասնի Արթիկ ու դեռ չիմանա՝ հերթը իրեն կհասնի, թե ոչ»,- նշել է Անանյանը։
Նրա խոսքով՝ իրականացված օպտիմալացումը քաղաքացիների համար ոչ թե հեշտացրել, այլ լրացուցիչ դժվարություններ է ստեղծել։
Կարդացեք նաև
Մանրամասները տեսանյութում՝
Միասնության թևեր


















































