Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր Հունգարիայի մայրաքաղաք՝ Բուդապեշտում անցկացվող Պարաբազկամարտի Եվրոպայի 28-րդ առաջնությունում, 80 կգ և ավելի քաշային կարգում նվաճեցի ոսկե մեդալը և 6-րդ անգամ դարձա Եվրոպայի չեմպիոն։
Այս հաղթանակը միայն իմը չէ։ Սա մեր ժողովրդի, մեր զինվորի, մեր կամքի և երբեք չկոտրվող հայ մարդու հաղթանակն է։
Շնորհակալ եմ իմ ընտանիքին, ընկերներին, մարզիչներին, թիմակիցներին և բոլոր նրանց, ովքեր հավատացել են ինձ, ուժ տվել ամենածանր օրերին և մշտապես եղել կողքիս։ Ձեր հավատն ու աջակցությունը ինձ համար դարձել են ուժ, պայքար և հաղթանակ։
Կարդացեք նաև
6-րդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալը մեծ պատիվ է, բայց նաև մեծ պատասխանատվություն՝ շարունակելու բարձր պահել Հայաստանի անունը միջազգային հարթակներում։
Այս մեդալը հերթական ապացույցն է, որ հայ մարդուն հնարավոր չէ կոտրել, եթե նա ունի հավատ, կամք և նպատակ։
Շնորհակալ եմ բոլորիդ։ Առջևում նոր մարտահրավերներ են, նոր նպատակներ և նոր
հաղթանակներ։ Հայաստանը պետք է միշտ հաղթի՛։
Սարգիս Ստեփանյան


















































