Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդագրական ցուցանիշներով արդեն պարտված պետություն ենք՝ ՀՀ բնակչությունը կշարունակի նվազել, իսկ Ադրբեջանինը՝ աճել»․ Լիլյա Շուշանյան

Մայիս 15,2026 13:10 Share

«Ժողովրդագրական աղետի պատճառով ՀՀ-ն մահացող պետություն է։ Սա ես չեմ ասում, սա ասում են եվրոպացի, ամերիկացի փորձագետները»,- ասել է ՏԿԵ նախկին փոխնախարար Լիլյա Շուշանյանը։

Նրա խոսքով՝ վերջին 35 տարիներին Հարավային Կովկասի բնակչությունն աճել է մինչեւ 17,2 մլն։ Կովկասի հեգեմոն է Ադրբեջանի բնակչությունը։ Առաջիկա 25 տարիներին միտումը մնում է նույնը՝ թե Վրաստանում, թե առավել եւս Հայաստանում բնակչությունը շարունակելու է նվազել, իսկ Ադրբեջանում հակառակը՝ անցնելու է 11 մլն-ը։ Եվ թե ՀԲ-ի, թե ՄԱԿ-ի կանխատեսումներով՝ դարեվեջին Հայաստանում պետք է լինի գրեթե 2 մլն բնակչություն։

Շուշանյանի խոսքով՝ ժողովրդագրական ցուցանիշներով մենք արդեն պարտված պետություն ենք։ Պատերազմի հետեւանքով ունեցանք 5000 զոհ, հազարավոր վիրավորներ։ Այս ամենը հետագա տարիներին հանգեցնելու է ամուսնությունների թվերի, ինչպես նաեւ ծնելիության գործակցի նվազմանը։

Նա նշել է, որ կառավարությունները պետք է առաջնահերթ քայլերը ձեռնարկեն ժողովրդագրական աղետը կանխելու համար։ Լիլյա Շուշանյանը հիշեցրել է, որ «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանի կողմից առաջարկվել է հստակ ծրագիր՝ խրախուսելու Հայաստանում ծնելիությունը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Լուսանկարը՝ Լիլյա Շուշանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031