Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրում եմ՝ Պուտինն ասում է՝ արագացրեք, կողմնորոշվեք»․ Վաղարշակ Հարությունյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Մայիս 15,2026 17:31 Share

«Վիճակը լարված է, եւ դա փաստ է։ ՌԴ նախագահ–ՀՀ վարչապետ հանդիպման ժամանակ հրապարակային ասվեց՝ կողմնորոշվեք, միաժամանակ հնարավոր չէ՝ ԵԱՏՄ եւ ԵՄ։ Մյուս փուլն այն է, որ Հայաստանի դեսպանին են կանչել ՌԴ ԱԳՆ։ Դեսպանի կանչը ԱԳՆ՝ արդեն խոսում է բարդությունների եւ խնդիրների մասին, եւ երրորդը, որ մայիսի 9-ին Պուտինն ասաց՝ եթե ուզում եք՝ հանրաքվե անցկացրեք։ Ի՞նչ կոնտեքստ է։ Ես ենթադրում եմ՝ նա ասում է՝ արագացրեք, կողմնորոշվեք, հստակեցրեք ձեր քաղաքական մոտեցումը»,- Aravot.am-ի հետ զրույցում հայ-ռուսական հարաբերությունների հերթական բարդ փուլի մասին հարցին այսպես պատասխանեց «Ռեֆորմիստներ» կուսակցության վարչապետի թեկնածու, Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան Վաղարշակ Հարությունյանը։

«Այս պահին կարելի է ֆիքսել հետեւյալը՝ հայ-ռուսական հարաբերություններում լարվածությունն աճում է։ Ինչի՞ դա կբերի․․․ Քանի որ կա երկու կողմ, մեր պարագայում՝ նաեւ երրորդ կողմը, որը ճնշում է գործադրում մեզ վրա։ Այսինքն՝ մենք դառնում ենք մի սուբյեկտ, որտեղ բոլորը փորձում են ունենալ իրենց ազդեցությունը․ այդ ամենից է կախված, թե ուր կտանի»,- ասաց նա։

Վաղարշակ Հարությունյանն այս պահին քիչ հավանական է համարում, որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գա, բայց նաեւ նման որոշակի հավանականություն տեսնում է։ Զգուշացնում է՝ այս իրավիճակը եւ Ադրբեջանը, եւ Թուրքիան անպայման կօգտագործեն, որոնք շատ են ցանկանում, որ Հայաստանն այսօր կորցնի իր փաստաթղթային միակ դաշնակից պետությանը՝ ՌԴ-ին՝ այդպիսով էլ ավելի նվազեցնելով իր բանակցային հնարավորությունները։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031