Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ ռուսական կողմի՝ նախնական ստուգումն ու ներմուծված ծիածանափայլ իշխանի վերաբերյալ նյութերի վերլուծությունը կասկածներ են առաջացրել

Մայիս 15,2026 22:40 Share

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) ղեկավար Սերգեյ Դանկվերտն այսօր բանակցել են երկու երկրների իրավասու մարմինների համագործակցության շուրջ, քննարկել հայկական բուսական և կենդանական ծագման արտադրանքի՝ ռուսական շուկա մատակարարումների ժամանակ պահանջների պահպանմանն առնչվող հարցեր։

🤝 Բանակցությունների արդյունքներով՝ Ռոսսելխոզնադզոր-ի հետ համատեղ ստուգումներ կանցկացվեն այն ձեռնարկություններում, որոնցից Ռուսաստան մատակարարումները կասեցվել էին՝ ենթադրաբար եվրոպական ծագում ունեցող կեղծված ձկնային արտադրանքի ներմուծման կասկածի պատճառով։

Ըստ ռուսական կողմի՝ նախնական ստուգումն ու ներմուծված ծիածանափայլ իշխանի վերաբերյալ նյութերի վերլուծությունը կասկածներ են առաջացրել արտադրանքի պատրաստման համար օգտագործված հումքի ծագման վերաբերյալ։

🌱 Բացի այդ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, բուսասանիտարական տեսանկյունից անվտանգ հայկական արտադրանքի մատակարարումն ապահովելու նպատակով՝ նախատեսվում է ստուգումների անցկացումը նաև հայկական բուսաբուծական արտադրավայրերում. մտահոգություն է առաջացրել Հայաստանից Ռուսաստան ներմուծվող բուսասանիտարական ենթահսկման արտադրանքում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերի աճը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկուստեք ուժեղացնել սահմանային պետական վերահսկողությունը՝ բուսասանիտարական ենթահսկման արտադրանքում ԵԱՏՄ անդամ պետությունների համար կարանտինային օբյեկտների հայտնաբերման դեպքերում տվյալ արտադրանքի արտահանումը/ներմուծումն արգելելու նպատակով:

 

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031