«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը գրում է.
«Ընտրությունների օրը որքան մոտենա, այնքան ավելի լարված հասարակություն ենք ունենալու։
Հասարակության խիստ բևեռացվածությունը բազում հնարավորություններ է ստեղծում թշնամիների համար։
Մի մոռացեք, որ կան ուժեր, որոնք բացահայտ պատրաստվում են հետընտրական գործընթացներին, իսկ դրա համար նրանց պետք են քաղբանտարկյալներ, դիմակավորված անձինք, կաշառք բաժանողներ, ընտրարշավի ընթացքում սադրանքներ իրականացնողներ, քաղաքակիրթ բանավեճի խոսքը «համբալով» հարստացնողներ, անիրականանալի խոստումներ տվողներ, որոնք ասում են, թե թոշակները 50-100 անգամ կբարձրացնեն, ինչպես նաև իրավապաշտպաններ, որոնք կաշառք բաժանողներից և սադրիչներից քաղաքական հալածյալի կերպար են կերտում։
Կարդացեք նաև
Սիրելի ժողովուրդ, ես ձեզ խոսք եմ տալիս, որ այս ամենը մեկ օրվա մեջ վերանալու է, և մենք վերադառնալու ենք մեր բնականոն կյանքին։
Այդ օրը լինելու է հունիսի 7-ը։ Այն ամենը, ինչ հիմա կատարվում է, քաղտեխնոլոգների կողմից գծված սցենարներ են։
Զինվեք կուռ համբերությամբ․ մնացել է 20 օր»։



















































Դեռ օրեր առաջ էր Արամ Սարգսյանը մարդկանց դժգոհությունից ուրախացել, քանի որ դժգոհության ցույցերը «բոնուս» էր հաշվում Փաշինյանի օգտին։
https://www.aravot.am/2026/05/04/1554624/
Արամ Զավենի Սարգսյանը մարդկանց արդարացի դժգոհությունը անտեսելով, էդ բողոքը որպես «բոնուս» վերագրելով Փաշինյանին՝ նպաստել ա ու նպաստում ա հայոց մեջ պառակտությանը։ Մենք մի ժողովուրդ են, Փաշինյանի իշխանությունը մի խմբակ ա։ Եթե իշխանությունը թունոտ, տոքսիկ հարաբերությունների մեջ ա ժողովրդի հետ, երկրում համերաշխություն ու խաղաղություն չի կարա լինի։