«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը գրում է.
«Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթաժողովը Երևանում անցնում է հավասարության, բարեկամության և անգամ հարազատության մթնոլորտում, որովհետև մենք՝ հայերս, այդ ընտանիքի մաս ենք՝ մեր պատկերացումներով, մեր աշխարհընկալմամբ, մեր զգացողությամբ։
Զարմանալի չէ, որ կան մարդիկ, ում համար ընդունելի չէ ԵՄ կառույցների ու պետությունների առաջին դեմքերի այսքան մեծաթիվ ու համաժամանակյա ներկայությունը Երևանում, և այդ մարդիկ բողոքի ակցիաներ են անցկացնում՝ մեծ հաշվով լրացուցիչ բոնուսներ պարգևելով ՀՀ վարչապետին։ Իրենք հիմնավորում են, որ Հայաստանը Ռուսաստան և Ադրբեջան չէ, որ Հայաստանում ընդդիմություն կա, որն էլ ազատ կարողանում է բողոքի ակցիաներ անցկացնել։
Իմիջիայլոց, Եվրոպայի լիդերները նման բովանդակության պաստառներ և հայտարարություններ շատ են տեսել, ավելին՝ ծանոթ են դրանց դեռ 1917 թվականի բոլշևիկյան հեղափոխությունից, և, անկասկած, գիտեն, թե այդ պաստառները Մոսկվայի ո՞ր փողոցի, ո՞ր գերատեսչության, ո՞ր նկուղում են գրվել։
Կարդացեք նաև
Զարմանալի է, որ այդ պաստառների բովանդակությունը չի փոխվել առ այսօր, որ այդ տեսակը բողոքելու է, եթե անգամ մայիսի 9-ին՝ ՀՀ վարչապետը Մոսկվայում շքերթի մասնակցի, որովհետև իրենց ոչ թե Մոսկվան կամ Բրյուսելն է հետաքրքրում, ոչ աշխարհաքաղաքականը կամ քաղաքականը, իրենք մի խնդիր ունեն ընդամենը՝ վերադառնալ հին պաշտոններին, որպեսզի կուտակածը հնարավոր լինի պահել։
Չարությամբ ու նախանձով արդյունքի չեք հասնելու, ՀԱՅՐԵՆԻՔԸ ՍԻՐՈՒՄ Է, իսկ «Սերը չի նախանձում» — Կորնթացիներին առաջին թուղթ 13:4»։



















































Արամ Զ․ Սարգսյան․
― Օ’Բրայենը հայտարարեց, որ եթե դուք փորձեք Սյունիքով ճանապարհը վերցնել ուժով, Միացյալ Նահանգները կօգտագործի իր ողջ գործիքակազմը։
Պետրոս Ղազարյան․
― Դե, Քիմն էլ հայտարարեց, որ Ղարաբաղը չի հայաթափվի, մենք թույլ չենք տա։ Բայց տեսանք էն, ինչ եղավ։
Արամ Սարգսյան․
― Ղարաբաղի խնդիրը ընդհանուր համատեքստում տարբերվում է։
Պետրոս Ղազարյան․
― Հա, բայց հայտարարել էին։
Արամ Զ․ Սարգսյան․
― Գիտեք, հայտարարեց, որ թույլ չենք տա։ Եվ իրենք շարունակում են իրենց․․․
Պետրոս Ղազարյան․
― Շարունակում են թույլ չտա՞լ։
Արամ Զ․ Սարգսյան․
― Շարունակում են, այո, թույլ չտալ։
Պետրոս Ղազարյան․
― Բայց հայ չկա ընտեղ։
Արամ Զ․ Սարգսյան․
― Դա էական չի, հայ կա, թե չկա։