Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՄԱՍԿ-ի առաջարկությունները միասնական ընդդիմադիր ճակատ ձևավորելու համար մինչև օրս չի արժանացել ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերի անհրաժեշտ ուշադրությանը, նկատի ունենալով ընթացիկ աշխարհաքաղաքական, քաղաքական, իրավական իրողությունները ՄԱՍԿ-ի վարչությունը դիմում է կոչով ընդդիմադիր դաշտում գործող ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին!
Պատրաստակամություն ցուցաբերել ձևավորելու միասնական քաղաքական ճակատ, որի մեջ կարող են ընդգրկվել ԿԸՀ-ի կողմից գրանցված բոլոր այն քաղաքական ուժերը, որոնց համար առաջնային են հետևյալ երկու նպատակները։
Առաջին. Սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված կարգով Նիկոլ Փաշինյանի վերարտադրությունը թույլ չտալը։
Երկրորդ. ձևավորել ժամանակավոր կառավարություն 3-4 ամսով, որից հետո անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ։
Կարդացեք նաև
Միասնական ազգային սահմանադրական կուսակցության վարչություն


















































