Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ազգովի պետք է վռնդենք սրանց իշխանությունից և շուտ ջնջենք մեր իրականությունից այս խայտառակության 8 տարին»

Մայիս 20,2026 20:15 Share

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն այսօր հանդիպել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի մաս կազմող «Նոր դարաշրջան» կուսակցության անդամների հետ։

«Մենք ազգովի պետք է վռնդենք սրանց իշխանությունից, հետո միասին կառուցենք ուժեղ Հայաստան։ Մենք պետք է շուտ ջնջենք մեր իրականությունից այս 8 տարին, որը մենք ունեցել ենք։ Դրանք մեր ազգի խայտառակության տարիներն էին։ Ինչքան շուտ մոռանանք, այնքան շուտ կունենանք պայծառ ապագա։ Բայց ուզում եմ զգուշացնել՝ սրանք շատ նենգ են, շատ համառ են, սրանք կորցնելու բան ունեն, իրենց աթոռները, իրենց թալանը»,- ասել է Սամվել Կարապետյանը։

Նա նշել է, որ Փաշինյանը վախի մթնոլորտ է ստեղծել երկրում, բոլոր գործարարները վախեցած են։ «Ես չեմ հասկանում՝ ինչի՞ց են վախեցած։ Բոլորի վրա հարյուրավոր քրեական գործեր են հարուցել, բոլորի ընտանիքները հետապնդվում են, էլ դուք ի՞նչ ունեք կորցնելու, բացի ձեր շղթաներից։ Բոլորին մենք պետք է արթնացնենք, մենք հիմա հայրենասեր մարդկանց կարիք ունենք»,- ասել է Կարապետյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031