Լրահոս
Օրվա լրահոսը

«Անձը 2024-ի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները: Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է». ՔԿ խոսնակի արձագանքը՝ Թևանյանի հերքմանը

Մայիս 21,2026 22:37 Share

Քիչ առաջ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ՔԿ հաղորդագրությանն անդրառնալով՝ այն գնահատել է որպես՝ «կարված գործ»։

Ըստ քաղաքական գործչի՝ այն Նիկոլ Փաշինյանի ցուցումով է հարուցվել։

Թևանյանն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ 2023 թվականին պատգամավորական մանդատը վայր է դրել։ «Այս կարված գործի անհեթեթությունը միանգամից է աչքի ընկնում, որովհետեւ ես 2021-ին ընտրվել եմ պատգամավոր, բայց 2023 թվականին վայր եմ դրել ԱԺ պատգամավորի մանդատը, իսկ այստեղ գրած է, որ 2024-ին տեղի ունեցած փակ նիստի լսումներից տեղեկություններ եմ հաղորդել։ Ես ֆիզիկապես չէի կարող մասնակցել այդ լսումներին»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է Անդրանիկ Թևանյանը։

Թևանյանին արձագանքել է ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը՝ հետեւյալ գրառմամբ.

«Անդրանիկ Թևանյանն ասում է, որ 2023 թվականին վայր է դրել մանդատը:
Այդքանը մենք էլ գիտենք ։

Հաղորդագրությունն ուշադիր կարդալու դեպքում կտեսնեք ԱՊՕՐԻՆԻ բառը:

Այսինքն, անձը 2024 թվականի ընթացքում ապօրինի կերպով է հավաքել պետական գաղտնիք պարունակող տեղեկությունները:

Այդ հանգամանքը նույնպես քննության առարկա է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031