«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
Չգիտեմ՝ ՀՀ իշխանությունը քաղաքական կամք կունենա՞ հայրենիքի դավաճանության գործը մինչև վերջ բացահայտելու, քանի որ տվյալները փոխանցվել են ՀՀ-ի ոխերիմ բարեկամ ՌԴ-ին։ Ամեն դեպքում, ես անմեղության կանխավարկածի կողմնակից եմ։ Այլ հարց է՝ հավատո՞ւմ եմ արդյոք, որ մեղադրվող անձը գործել է նշված հանցանքը, թե՞ ոչ։ Այո՛, հավատում եմ և բացատրեմ, թե ինչու…
ՌԴ խաղաղապահները չկատարեցին իրենց պարտականությունները Արցախում, իսկ ՀԱՊԿ-ը՝ ՀՀ սահմաններին։ Համոզված եմ, որ դժվար թե լինի հայ մարդ, որը հակառակը կպնդի…
Այն քաղաքական անհատը, որը ռուսական հեռուստաէկրաններից, տվյալ պետության և լսարանի համակրանքը շահելու համար, արդարացնում է ՌԴ-ի՝ Հայաստանի և Արցախի նկատմամբ ունեցած պարտավորությունների չկատարումը և դրանում մեղադրում Հայաստանի իշխանությանը, ու բացարձակ կապ չունի՝ այդ իշխանությունը լավն է, թե վատ, իմ համոզմամբ՝ ունակ է նաև հայրենիքի դավաճանության…


















































