Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը մայիսի 22-ին ընդունել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դիտորդական պատվիրակության ղեկավար Եվրոսիմա Պեյովիչին։
ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Եվրոսիմա Պեյովիչը շնորհակալություն է հայտնել այս ծանրաբեռնված շրջանում իրենց ընդունելու համար։ «Մեզ հետաքրքիր է, թե այս ժամանակահատվածում ի՞նչ հիմնական մարտահրավեր եք հայտնաբերել և ի՞նչ բողոքներ եք ստացել»,- ասել է Եվրոսիմա Պեյովիչը։
Տիգրան Հակոբյանը ներկայացրել է Հանձնաժողովի լիազորությունները, հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական շրջանում տեսալսողական մեդիածառայություն մատուցողների մշտադիտարկման գործընթացը՝ կարևորելով մեդիաօրենսդրության կատարելագործման և ժամանակի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունը։
«Մենք յուրաքանչյուր տարի Ազգային ժողովին ենք ներկայացնում մեր տարեկան հաղորդումը, և այդ խնդիրների մասին մանրամասն գրում ենք բոլոր տարեկան հաղորդումների մեջ։ Ցավոք, որևէ արձագանք չկա, և մեր օրենսդրությունը շատ դանդաղ է փոխվում, ինչն առաջինը խոցելի վիճակի մեջ է դնում ավանդական մեդիան, որոնք փորձում են օրենսդրությանը համապատասխանել և առավելություններ է տալիս համացանցային ԶԼՄ-երին, որոնք որևէ արգելապատնեշ կամ սահմանափակումներ չունեն»,- նշել է Հանձնաժողովի նախագահը։
Կարդացեք նաև
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով


















































