Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողը հարցնում է՝ Ռուբիոյի հետ հանդիպմանը բարձրաձայնելո՞ւ եք գերիների հարցի մասին, Արարատ Միրզոյանը պատասխանում է՝ «աաա, դե ծնգլ արեցիք». Մեսրոպ Առաքելյան

Մայիս 26,2026 13:33 Share

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի տելեգրամյան գրառումը

Լրագրողն արտգործնախարարին հարցնում է՝ Ռուբիոյի հետ հանդիպմանը բարձրաձայնելո՞ւ եք գերիների հարցի մասին, ինչին ի պատասխան Արարատ Միրզոյանն ասում է՝ «աաա, դե ծնգլ արեցիք»։

ԱԱԾնգլ գործակալ Արարատը 2021թ․ ԱԺ ընտրություններից հետո նեղացել, գնացել էր արձակուրդ, քանի որ իրեն պաշտոն բաժին չէր հասել։

Արտգործնախարար էր նշանակվելու Արմեն Գրիգորյանը, ում թեկնածությանը սակայն ռուսական կողմը դեմ էր։ Նիկոլ Փաշինյանը ստիպված ներկայացնում է նոր թեկնածու՝ Արարատ Միրզոյանին, ում նկատմամբ նույնպես ռուսները վերապահում են ունենում։

Եվ ահա, այն ժամանակվա Արցախի նախկին պաշտոնյաներից մեկը, ում հետ Արարատը ուներ շատ ջերմ հարաբերություններ, երաշխավորում է Արարատին ռուսական կողմի համար, որից հետո Արարատը նշանակվում է նախարար։

Մեր բոլոր գերիները վերադառնալու են, իսկ Արարատը պատմության մեջ մնալու է Հայաստանի Հանրապետության Արտաքին գործերի նախարար, ում օրոք հանձնվել է Արցախը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031