Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսական գազի արտոնյալ գինը երկնքից չի ընկնում, ՌԴ-ի հաշվին է. Պեսկով

Մայիս 27,2026 13:40 Share

«Ազատություն». Ռուսական գազի արտոնյալ գինը օգնություն է Հայաստանի ժողովրդին՝ Ռուսաստանի հաշվին, լրագրողների հետ զրույցում այսօր պնդել է Կրեմլի խոսնակը:

«Այդ արտոնությունը, որը ստանում են հայերը, միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Դա երկնքից չի ընկնում, դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Հայ ժողովուրդը մեր եղբայրական ժողովուրդն է և կմնա եղբայրական։ Բայց դա մեր հաշվին է, պետք է իրերն իրենց անուններով կոչել։ Օրինակ՝ եվրոպացիներին, երբ գազը վաճառում են 500-800 դոլարով, ոչ ոք իր հաշվին չի օգնում։ Ամերիկացիներն օգնում են եվրոպացիներին հենց իրենց՝ եվրոպացիների հաշվին, մեծ գումարների դիմաց», – հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Այսօր հայտնի դարձավ, որ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահն առաջարկել է վերանայել Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող գազային արտոնությունները, ինչպես նաև դիտարկել հայկական կոնյակի ներմուծման սահմանափակման հնարավորությունը:

Գազի ապագա գնի մասին հարցն այսօր Պեսկովը հորդորել է ուղղել «Գազպրոմ»-ին. – «Այնտեղ կա արտոնյալ գին. այն կարող է լինել ավելի բարձր, կարող է լինել ավելի ցածր, կարող է վերանայվել։ Կորպորացիաները կարող են բարձրացնել այդ հարցը, դա կորպորատիվ հարց է»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031