Լրահոս
Օրվա լրահոսը

«Թույլ չենք տա զենքերը շոշափեն, հանկարծ երեխեքը կոճակները սեղմեն, մի «ռակետ» թռնի, դե արի, դրա տակից դուրս արի․ Փաշինյանը՝ զենքերը՝ մայիսի 28-ին Տիգրան Մեծ պողոտայում ցուցադրելու մասին

Մայիս 27,2026 17:19 Share

«Ժողովուրդ ջան, իհարկե, թույլ չենք տա, որ մանավանդ երեխեքը շոշափեն, «կնոպկեքին» սեղմեն, պատահաբար մեկ էլ մի «ռակետ» թռնի, դե արի՝ դրա տակից դուրս արի։ Կներեք, էդ մի բանը թույլ տալ չենք կարող, բայց ամբողջ օրը ձեր աչքի առաջ կլինեն զենքերը, որ տեսնեք, համոզվեք, ուրախանաք և գնաք, տոնեք, քեֆ անեք, շնորհավորեք ձեր նոր բանակը, մեր նոր բանակը»,-հայտարարեց Ձորաղբյուրում քարոզարշավ իրականացնող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա վստահեցրեց՝ մայիսի 28-ի այս զորահանդեսը տարբերվելու է նախորդներից, քանի որ ռազմական տեխնիկան Հանրապետության հրապարակից անցնելու և հանգրվանելու է Տիգրան Մեծի պողոտայում․ «Որ նրանք, ում մտքով կանցնի՝ իրենց տեսածին հավատան, թե՝ չհավատան, մի հնարավորություն էլ են ունենալու գնան, երկրորդ անգամ նայեն։ Եթե դրանից հետո էլ կասկած ընկնի մեջները, երրորդ անգամ էլ վերադառնան և տեսնեն»։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս որոշումը կայացրել է մի քաղաքացու հետ երկխոսությունից հետո․ «Քաղաքացիներից մեկը, որ խոսեցի զորահանդեսի մասին, ասաց՝ լավ, գիտեմ՝ մակետներ եք սարքելու, բերելու տեսախցիկների դիմացով վազացնեք, ոչ մեկը չհասկանա՝ ինչ եք արել։ Այս խոսակցությունը ծանր նստեց, և մտածեցի, մտածեցի՝ լուծումը գտա»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031