Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ-ն սահմանել է քվեաթերթիկների նմուշները

Մայիս 28,2026 21:55 Share

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 28-ի արտահերթ նիստում սահմանել է Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների մասնակից 18 կուսակցությունների և դաշինքների քվեաթերթիկների նմուշները։ Կուսակցությունների/դաշինքների լիազոր ներկայացուցիչներն, ըստ ցանկության, ստորագրել են նմուշների վրա։

Մայիսի 30-ից սկսվելու է քվեաթերթիկների տպագրությունը, տպագրությանը հետևել ցանկացող քաղաքական ուժերի, ԶԼՄ-ների, դիտորդների ներկայացուցիչները պետք է նախապես դիմեն ԿԸՀ։

Հանձնաժողովը սահմանել է նաև ԱԺ հերթական ընտրություններին քրեակատարողական հիմնարկներում քվեարկության սկիզբը։

Երևան-Կենտրոն ՔԿՀ (9/61 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 17։00:

Նուբարաշեն ՔԿՀ (10/56 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 11։00:

Վարդաշեն ՔԿՀ (10/57 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 14։00:

Արմավիր ՔԿՀ (14/65 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 11։00:

Վանաձոր ՔԿՀ (23/64 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 14։00:

Սևան ՔԿՀ (26/41 տեղամաս), քվեարկության սկիզբ՝ 11։00:

Աբովյան ՔԿՀ (29/51 տեղամաս), քվեարկության սկիզբ՝ 15։00:

Արթիկ ՔԿՀ (33/55 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 12։00:

Գորիս ՔԿՀ (34/75 տեղամաս) քվեարկության սկիզբ՝ 15։00:

Վերոնշյալ բոլոր ՔԿՀ-ներում ձևավորվել են տեղամասային ընտրական հանձնաժողովներ, քվեարկությունն ավարտվելու է 20։00-ին։

Ընտրական իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք։

 

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031