Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՏՄ-ն իրականություն է, որից հիմա երես թեքել հնարավոր չէ, ուստի սկզբունքային է Երևանի մտադրությունների հարցը. Լեբեդև

Մայիս 29,2026 13:37 Share

«Վեստի»-ի հարցին ի պատասխան՝ ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը հայտարարել է, որ Հայաստանի մտադրությունների հարցը՝ կապված ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ, սկզբունքային նշանակություն ունի.

Իմ կարծիքով՝ [այդ հարցը] կքննարկվի բարեկամական մթնոլորտում։ Մյուս կողմից՝ հարցը սկզբունքային է դրված․ դուք ընտրում եք ԵԱՏՄ-ն, թե՞ ԵՄ-ն։ ԵՄ-ն չափազանց երկար պատմություն է․ շատ երկրներ ցանկանում են անդամակցել ԵՄ-ին, և անդամակցության գործընթացը տարիներով է ձգվում։ Իսկ ԵԱՏՄ-ն իրականություն է, որից հիմա հնարավոր չէ երես թեքել։

Լեբեդևի կարծիքով՝ Հայաստանում նույնպես գիտակցում են Եվրասիական տնտեսական միության նշանակությունը.

Այդ պատճառով հիմա ԵԱՏՄ-ի հետ կապերը խզելու մտադրություն չկա, ինչի մասին հայտարարել են թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ բազմաթիվ այլ գործիչներ։ Հետևաբար համագործակցությունը կշարունակվի։ Իսկ ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա դեռ կտեսնենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031