Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարցնում եմ՝ քարոզարշավին ո՞նց է խոչընդոտել, քննիչն ասում է՝ վարչապետին ոչ հաճո հարցեր է տվել»․ Ռոման Երիցյանը՝ Արթուր Օսիպյանի գործի մասին

Մայիս 29,2026 23:45 Share

Այսօր փաստաբան Ռոման Երիցյանի հրավերով արցախցիների՝ Արցախի ներկայացուցչական շենքի դիմաց տեղի ունեցած հավաքի ժամանակ լրագրողները փաստաբանին հարց ուղղեցին Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանի առողջական վիճակի ու գործի մասին։

Ռոման Երիցյանը տեղեկացրեց, որ 12-րդ օրը գտնվելով հացադուլում՝ նրա առողջական վիճակը վատթարացել է, սակայն փաստաբանի բնութագրմամբ՝ սա Հայաստանի Հանրապետության «վեճը չէ»։

«Արթուր Օսիպյանի կալանավորումը երևի Հայաստանի Հանրապետությունում անհիմն քաղաքական ռեպրեսիաների հետևանքով կայացած կալանավորման դատական ակտերի առաջին տասնյակում է դասվում։ Մեղադրում են խուլիգանության, բռնության կոչի և ընտրական քարոզարշավին խոչընդոտելու մեջ։

Քննիչին հարց եմ տալիս, ասում եմ՝ ընտրությանը ո՞նց է խոչընդոտել կամ քարոզարշավին ո՞նց է խոչընդոտել, գիտե՞ք պատասխանը, ասում է՝ վարչապետին ոչ հաճո հարցեր է տվել»,- ասաց Ռոման Երիցյանը։

Ըստ փաստաբանի՝ Արթուր Օսիպյանը, երբ տեսել է՝ իր հարցերին չեն ուզում պատասխանել, ձեռքերը վերև է բարձրացրել, թե գնա, ու սկսել է հարվածների զոհ դառնալ։

«Էստեղ տեսան բռնության կոչ, ի՞նչ բռնության կոչ, ո՞ւմ է կոչ արել Արթուրը, Արթուրն ասել է՝ գնում եմ բմբուլները քամուն տամ։ Գնում եմ, ես եմ գնում, մարդը ոչ մեկին կոչ չի արել, չի ասել՝ եկեք, հավաքվեք, գնանք էսպիսի գործողություն անենք։ Էստեղ բռնության կոչի հանցակազմ չկա, կամ ի՞նչ խուլիգանություն»,- ասաց Ռոման Երիցյանը։

Փաստաբանն նաև ասաց, որ Արթուր Օսիպյանի համառությունը մի քիչ ուրիշ է, նա չի համաձայնում դուրս գալ հացադուլից, իսկ օրինակ իր համար Նիկոլ Փաշինյանի ներողությունը էական նշանակություն չէր ունենա։

Հիշեցնենք, որ քարոզարշավի ժամանակ Արթուր Օսիպյանի ու Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանը վերածվել էր վիճաբանության, Նիկոլ Փաշինյանին Արայիկ Հարությունյանին իշխանության մեջ բերելու մեջ մեղադրող, 300 հազար ադրբեջանցիների բնակեցման մասին հարց տվող Արթուր Օսիպյանին բռնի ուժով հեռացրել էին։

Նիկոլ Փաշինյանը նրան թալանչի անասուն էր անվանել ու բացականչել․ «Էդ լակոտները, որ գալիս մեծ-մեծ բրդում են, թող բացատրեն՝ ինչի՞ են իրենք կենդանի և մեր տղերքը զոհված։ Իրենք իրավունք չունեն գան ստեղ, խոսեն։ Իրենք պետք է վեր ընկնեն տեղները։

Թող Արթուր Օսիպյանը բացատրի՝ ինքն ինչի՞ է կենդանի, զոհված չի, հիմա էլ մեզ ասում են՝ 5000 զոհ։ Թիկունքում «պայո՞կ» էր ուտում, մի հատ էլ եկել, ԵԱՀԿ Մինսկի խումբ է ասում։ Չկա Ղարաբաղի հարց, ով ուզի Ղարաբաղի հարց բացել Հայաստանի ժողովրդի հետ, ինձ հետ է գործ ունենալու։ Չկա Ղարաբաղի հարց, Ղարաբաղի հարցը փակված է։ Էս ովքեր են Ղարաբաղի պսևդո էլիտարները, ռադներդ քաշեք։ Արթուր Օսիպյան, գլուխդ պատին ես տվել, գնայիր, մեր էրեխեքի տեղը զոհվեիր, թալանչի անասուններ։ Դուք Ղարաբաղի ժողովրդին եք պատանդ վերցրել։ Ղարաբաղի հարցը, որ կար, գնայիք, զոհվեիք, դու ինչի՞ ես կենդանի, որ մի հատ էլ 5000 զոհի մասի ես խոսում։ Ձեր՝ ԱԺ պատգամավորներ կոչվածներդ, ինչի՞ եք կենդանի, ինչի՞ չեք զոհվել, ո՞վ է ձեզ ընդհանրապես պահել, այ ստահակներ։ Այ փախածներ, չհամարձակվեք գաք, ստեղ մատ թափ տալ ընդհանրապես։ Ձեզ Հայաստանից արմատախիլ եմ անելու։ Դուք պիտի բացատրություն տաք, թե ինչի եք կենդանի»։

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031