Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ պիտի «հարամ անեն» իրենց նախընտրած թեկնածուի քարոզարշավի ամենադիտարժան դրվագներից մեկը. «Չորրորդ իշխանություն»

Մայիս 30,2026 09:30 Share

Իբր արդեն իսկ հաստատված և վերջնական խաղաղությանը որևէ մեկն առանձնապես չի հավատում, և շատ շատերը մտավախություն ունեն, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելով Հայաստանը շատ ավելի խոցելի կդառնա։ Բնականաբար՝ այդպիսի մտավախություններ ունեցողները ոչ մի դեպքում Նիկոլ չեն ընտրի։ Կընտրեն այն ուժերին, որոնք կկարգավորեն հարաբերությունները Ռուսաստանի հետ, Ռուսաստանն էլ, ենթադրաբար, կօգնի վերականգնել հայկական թուլացած բանակը։ Ահա հասարակության հենց այդ հատվածի համար էր շեշտվում, թե զորահանդեսին ներկայացված է 7 երկրների արտադրության սպառազինություն։ Այլ կերպ ասած՝ «ժողովուրդ ջան, մի՛ վախեցեք, առանց Ռուսաստանի էլ՝ լիքը տեղից կարանք զենք առնենք, հետևաբար՝ չարժի դրա խաթեր ռուսամետ ուժերի ընտրել»։

Զորահանդեսի ներքաղաքական (քարոզչական) նշանակության մասին՝ այսքանը, բայց այն նաև արտաքին-քաղաքական ենթատեքստ ուներ։ Եվ այստեղ, որքան էլ ցավալի հնչի, պետք է արձանագրել հետևյալը․ բովանդակային առումով՝ մայիսի 28-ին ցուցադրվածը միաժամանակ և՛ ՀՀ «վերածնված բանակի», և՛թուրք-ադրբեջանական դիվանագիտության հաղթանակի զորահանդես էր։ Ուղերձն էլ շատ հստակ էր․ «ահա մեր զորահանդեսը՝ նախորդի համեմատ կիսով չափ կրճատված թվակազմով, առանց հարձակողական սպառազինության, նոր զինանշանի վրա՝ ՀՀ քարտեզով, ինչը ցույց է տալիս, որ այդ տարածքից դուրս մեր բանակը որևէ անելիք չունի, առանց հոգևոր բաղադրիչի (գնդերեցների ինստիտուտի), Արարատի փոխարեն էլ՝ Արագածի սիմվոլիկայով»։ «Մանրուքներ» են թվում, բայց ուշադրություն դարձրեք՝ առանձին-առանձին դրանցից յուրաքանչյուրը խոսում է թուրք-ադրբեջանական տանդեմի կոնկրետ պահանջների կատարման մասին։ Եվ դա ցուցադրվում է մայիսի 28-ին Երևանի կենտրոնում՝ ՀՀ զինված ուժերի զորահանդեսի տեսքով։

Ի դեպ՝ Բաքվում ճիշտ էլ հասկացել են այս ուղերձը, դրա համար էլ առանձնապես աղմուկ չբարձրացրեցին։ Մի քանի թունոտ մեկնաբանություններ արեցին, և վերջ։ Ի վերջո՝ ինչո՞ւ պիտի «հարամ անեն» իրենց նախընտրած թեկնածուի քարոզարշավի ամենադիտարժան դրվագներից մեկը։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանությունում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031