«Մեզ ուզում են վերադարձնել 1980-ականների ժանգոտած խճերկաթի դարաշրջան, մեզ ուզում են կանգնեցնել նույն կոտրված տաշտակի առաջ»,- Իջևանում ՔՊ հանրահավաքի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը։
Ըստ նրա՝ ընդդիմադիրները շատ խառն են և հունիսի 7-ից հետո ավելի խառն են լինելու։
Նրանց այն հայտարարություններին, թե երբ գան իշխանության, ինչ են անելու, Սուրեն Պապիկյանն այսպես արձագանքեց․ «Իշտահիդ քացա′խ»։
Կարդացեք նաև
Պատմելով իր ու միջազգային գործընկերներից մեկի զրույցի մասին՝ Սուրեն Պապիկյանն ասաց․ «Մի անգամ միջազգային գործընկերներից մեկի հետ զրույցի ժամանակ՝ նույն անվճար զենքի մասին ժանգոտ և անպիտան բնորոշումը տվեց այն բարեգութ երկրին, ումից իրենք այդ աջակցությունն են սպասում։ ՀՀ իշխանությունը, ՀՀ ժողովուրդը ողորմության կարիք չունի։ Մենք ունենք պետություն, մեր քաղաքացիների հարկերի շնորհիվ ձևավորված բյուջե, որի արդյունքում ձևավորել ենք կարողություններ, որոնք պետք է պաշտպանեն մեր երկրի տարածքային ամբողջականությունը»։
ՔՊ քարոզարշավը Իջևանում ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































