ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան գրառումը
Նիկոլը կարող է շարունակել տեսարաններով կերակրել մեր ժողովրդին՝ շքերթ, եվրասամմիթ, համերգներ եւ փառատոններ։
Իսկ իրականությունն ավելի դաժան է։
Ըստ միջազգային գնահատականների՝ Հայաստանի բնակչության 18%-ից ավելի, մոտ 560 000 մարդ տարրական սննդի խնդիր ունի։
560 000 մեր հայրենակիցներ թերսնվածության եւ սննդի անապահովության սանդղակում գտնվում են ճգնաժամի մեջ։
560 000 մարդու համար հանապազօրյա հացը լրջագույն խնդիր է։
Նիկոլական ռեժիմի ներքո Հայաստանում իրավիճակն ավելի վատ է, քան Բենինում, Նիգերիայում կամ Գամբիայում։
Նիկոլը ժողովրդին հացով կերակրելու փոխարեն ստերով եւ կեղծիքներով է սնում մարդկանց։
Ամեն անգամ տեսնելով պետբյուջեի հաշվին տռզած հերթական քպականի դեմքը, հիշեք, որ նրա «գործերը լավ» են, որովհետեւ 560 000 մարդ թերսնված է։


















































