Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի խաղալիքներն են բոլոր նրանք, ում կարող է մեկ SMS-ով շպրտել պաշտոնից․ «Հայացք Երեւանից»

Մայիս 31,2026 10:03 Share

Դրության տերը, բնականաբար, կառավարող քաղաքական ուժն է, որին անմռունչ ծառայում է պետական համակարգի ողջ գործիքակազմը՝ իրավական, գաղափարական-քաղաքական եւ անվտանգային իր զինանոցներով: Իսկ Փաշինյանի «գրպանային» իրավապահ համակարգը ծառայեցվում է որպես պատժիչ մահակ ընդդիմության դեմ: ՀՀ ՔԿ հիմնարկներն այսչափ լեփլեցուն երբեք՝ ոչ մի ղեկավարի օրոք, չեն եղել: Բոլոր նրանց, ովքեր երբեւէ կամա-ակամա կանգնել են իր ճանապարհին, ինչ-որ կերպ խոչընդոտել, խանգարել են՝ հասնելու ուզածին, ժխտել, մերժել, հանդիմանել կամ հակաճառել են, Փաշինյանն ուղարկել է ճաղերից այն կողմ՝ հաշվի չառնելով որեւէ մեկի անմեղությունն ու արարքի մեջ հանցակազմի բացակայությունը:

Բերենք երկու թարմ օրինակ. մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ 2 օր առաջ՝ Արաբկիրում ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ, Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո ձերբակալված ղարաբաղցի քաղաքական գործիչ, Արցախի համալարանի երբեմնի դասախոս Արթուր Օսիպյանը երկու ամսով կալանավորվել եւ կալանքի վայրում հացադուլ է հայտարարել: Վեճը բռնկվել էր այն բանից հետո, երբ Օսիպյանը ՔՊ առաջնորդին հիշեցրեց, որ նա ԼՂ-ում երկու տարբերակ ուներ՝ կանգնել ժողովրդի կողքին կամ անցնել «Ղարաբաղյան կլանի» կողմը, եւ ինքը նախընտրությունը տվել էր վերջինիս, որին պարբերաբար ֆինանսավորում էր: Նիկոլը դուրս եկավ հունից ու սկսեց լուտանքներ թափել իր մեղքով հայրենիքն ու ինչքը կորցրած երիտասարդի վրա, թե՝ «արա՛, ա՛յ տականք, բացատրի՝ դու ինչի՞ չես զոհվել: Դու ինչի՞ մի խրամատում չես զոհվել, ա՛յ փախած… բոլորիդ եմ ասում՝ վե՛ր ընկեք տեղներդ…»

Արդյունքում կոռեկտ բանավեճ բացած մտավորականը հայտնվեց բանտում, իսկ անձնական վիրավորանքներ ու սպառնալիքներ տեղացած վարչապետացուն մնաց անպատիժ: Հաջորդ ապօրինի կալանավորվածը ԲՀԿ ընտրացուցակի 2-րդ համար Անդրանիկ Թեւանյանն է, որին նախ Փաշինյանը մեղադրեց, ապաեւ ԱԱԾ-ն «հաստատեց» ՌԴ-ի օգտին լրտեսության ու պետական դավաճանության մեջ: «Սա անհեթեթություն է: Նիկոլ Փաշինյան, ես ներկայացրել եմ՝ ինչ պետական դավաճանությամբ ես զբաղվել: Մեղադրել ինձ նման հանցագործության մեջ՝ չի ստացվելու: Բայց մենք քեզ շատ առարկայական մեղադրանքներ ներկայացնելու ենք, թե ոնց հանձնեցիր Արցախը եւ ինչի դիմաց»,- հակադարձել է Թեւանյանը:

Փաշինյանն ամեն դատարկ բանի համար կարող է մարդու ճակատագիր խեղել՝ իհարկե, ոչ առանց իրեն շրջապատող անթիվ-անհամար ուժայինների, որոնք իր խաղալիքներն են՝ անտակտ, անզգացմունք, տմարդի: Սրանց (ներառյալ՝ Նիկոլի) համար նշանակություն չունի, թե ով է լինելու հերթական զոհը՝ նրա սեռը, տարիքը, քաղաքացիությունը, սոցիալական կարգավիճակը, զբաղմունքը, հոբբին եւ մյուս բոլոր պարամետրերը: Ներում-բեկում չկա: Միակ մեղմացուցիչ հանգամանքը անձնական հավատարմությունն է վարչապետի աթոռից կառչած անձին: Փաշինյանի խաղալիքներն են ոչ միայն ուժայինները, այլեւ Կառավարության անդամները, ՔՊ խմբակցության պատգամավորները, մի խոսքով՝ բոլոր նրանք, ում կարող է մեկ SMS-ով շպրտել պաշտոնից:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել