Լրահոս
Օրվա լրահոսը

Կարծես սպառազինության զգալի մասը, նվագախումբը, պատվո պահակային վաշտը իրենց տներից են բերել ու զրոյից այդ բանակն են ստեղծում. ՊՆ նախկին նախարար

Հունիս 02,2026 15:28 Share

«Ատեստացիոն համակարգը, որ ներառել են, չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Ատեստացիա նշանակում է պաշտոնի համապատասխանություն: Կամավոր ատեստացիա. զինվորական ծառայության մեջ կամավոր բառը գոյություն չունի: Կարող են լինել կամավոր ստորաբաժանումներ, բայց զինվորական ծառայությունը եւ՛ ժամկետային, ե՛ւ պայմանագրային զինծառայողի համար պարտադիր ծառայություն է: Եվ բոլորի համար պետք է ստեղծվեն պարտադիր պայմաններ, որ նրանք կարողանան իրենց ունակությունները, հմտությունները մարտական կարողությունները կատարելագործեն»,- այսօր Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով՝ պայմանագրային զինծառայողների համար չեն ստեղծվել պայմաններ, որ նրանք հանձնեն ատեստացիոն քննությունները եւ իրենց աշխատավարձերը բարձրացնեն:

Օհանյանն ասաց՝ իրենց նախընտրական խոստումների մեջ է մտնում բանակի բազային աշխատավարձի բարձրացումը. «Որ պայմանագրային ծառայությունն ընդլայնվի սահմաններում, ու պայմանագրային զինծառայողները արժանապատիվ աշխատավարձ ստանան»:

Սեյրան Օհանյանը նկատեց, որ այսօրվա իշխանությունները բանակը բաժանում են հնի ու նորի. «Սա ամբողջ բանակի անցած ճանապարհի ուրացում է… բոլորի աշխատանքը գցում են ջուրը, թե բա մենք զրոյից ենք բանակ ստեղծում: Վերջին անցկացված զորահանդեսը ներկայացնում են զրոյից, այնպես է ստացվում՝ գեներալները, սպառազինության զգալի մասը, նվագախումբը, պատվո պահակային վաշտը իրենց տներից են բերել ու զրոյից այդ բանակն են ստեղծում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930