«Եվրոպական միություն և այլ»,-Ճամբարակում լրագրողներից մեկի հիշեցմանը՝ ասացիք՝ այլ շուկաներում պայմանավորվածություններ ունեք, որ ՌԴ-ի ներմուծման արգելքի տակ գտնվող ապրանքները հնարավոր է ուղարկվեն այլ երկրներ և հարցին՝ ո՞ր շուկաներն են, այսպես պատասխանեց ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրեց, որ ոչ մի ապրանք չի մնալու․ «Այսօր մի քանի գործարար պատվիրակություններ աշխատում են․ վարդերի և բանջարեղենի առաջին խմբաքանակները դուրս են եկել, տեղ կհասնեն և հետո կասեմ՝ որ երկրներ են ուղարկվել»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































