«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը համոզված է՝ ՀՀ իշխանությունները Բաքվում պահվող հայ գերիների վերադարձի հարցով չեն էլ զբաղվում։
«Իրենց ձեռնտու չէ, որ հանկարծ հեղինակություն ունեցող մարդիկ Բաքվի բանտից վերադառնան՝ հատկապես մինչև այս ընտրությունները։ Երևի մտածում են՝ կարող են այդ մարդիկ մոբիլիզացնել ղարաբաղցիներին ընտրական գործընթացում՝ հատկապես նրանց, որոնք անձնագիր են ստացել ու քվեարկող են, չեն անում։ Իրենք ունեցել են լուրջ հնարավորություն դա անելու։ Օրինակ, որ գնացին Վաշինգտոն, օգոստոսի 8-ին, որ ԹՐԻՓՓ կոչեցյալը ստորագրեն, որը չի իրականացվելու։ Բայց այդ առիթը չօգտագործել գերիների հարցը լուծելու համար, ուղղակի հանցանք է»,- այսօր Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































