ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր Վրաստանի Ախալքալաք քաղաքում մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը։
Բացման խոսքով հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Միջոցառմանը ներկա են եղել նաև Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն և Ադրբեջանի Թվային զարգացման և տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիևը։
Նախարար Դավիթ Խուդաթյանը կարճ շփումներ է ունեցել գործընկեր նախարարների հետ։
Կարդացեք նաև
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն


















































