Լրահոս
Օրվա լրահոսը

«Բռնության, ճնշման, սպառնալիքների և անհանդուրժողականության ցանկացած դրսևորում անընդունելի է». Մասիս համայնքի ղեկավար

Հունիս 02,2026 23:13 Share

Հարգելի՛ հայրենակիցներ,

Մասիս համայնքի սիրելի՛ բնակիչներ,

Խստորեն դատապարտում եմ այսօր Մասիս համայնքի Նոր Կյուրին բնակավայրում տեղի ունեցած անթույլատրելի միջադեպը, որի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների կողմից բռնության են ենթարկվել «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի ներկայացուցիչները:

Բռնության, ճնշման, սպառնալիքների և անհանդուրժողականության ցանկացած դրսևորում անընդունելի է և խստորեն դատապարտելի։

Կոչ եմ անում իրավապահ մարմիններին անհապաղ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ միջադեպի բոլոր հանգամանքները պարզելու, տեղի ունեցածին իրավական գնահատական տալու և պատասխանատվության ենթարկելու համար։

Մասիս համայնքը եղել և մնալու է համերաշխության, փոխադարձ հարգանքի, միասնական համայնք։ Որևէ քաղաքական գործընթաց չպետք է վերածվի թշնամանքի, պառակտման կամ հասարակական լարվածության աղբյուրի։

Հորդորում եմ բոլորին պահպանել զսպվածություն, հարգել միմյանց իրավունքներն ու կարծիքները և բացառել իրավիճակի հետագա սրացմանը նպաստող ցանկացած գործողություն։

 

Մասիս համայնքի ղեկավար Նորայր Հակոբյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930