Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիայի մեջլիսի նախագահ. ՀՀ-Ադրբեջան հակամարտությունն արդեն անցյալում է

Հունիս 04,2026 16:18 Share

Ermenihaber. Թուրքիայի խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշը մեկնել է Ֆինլանդիա։ Նա այնտեղ մասնակցել է Ֆինլանդիա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի հովանու ներքո կազմակերպված «Փոփոխվող աշխարհում Թուրքիան՝ որպես գործընկեր, հավասարակշռող և ռազմավարական դերակատար» թեմայով համաժողովին։

Քուրթուլմուշն անդրադառնալով մի շարք հարցերի՝ խոսել է նաև Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ու ընդգծել, որ Հարավային Կովկասում այդ երկու երկրների միջև հակամարտությունն արդեն անցյալում է։

«Ադրբեջանն ու Հայաստանը մտել են համաձայնության որոշակի ուղի, և Թուրքիան չափազանց լուրջ աջակցություն է ցուցաբերում այս գործընթացին: Հույս ունեմ, որ շատ կարճ ժամանակում մենք աշխարհին կհայտնենք Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորման մասին լուրեր։ Այսպիսով, մեր տարածաշրջանում, որտեղ նախկինում եղել են հակամարտություններ և լարվածություններ, այդ լարված վիճակը կլուծվի, և կշարունակվեն քայլեր, որոնք կբխեն բոլոր երեք երկրների շահերից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930