Մայիս ամսին ռեկորդային թվով զբոսաշրջիկներ են եկել Հայաստան:
2026 թվականի մայիսին Հայաստան զբոսաշրջային այցելությունները կազմել են շուրջ 199,541:
Ցուցանիշը 2025 թվականի մայիսի 181,436 համեմատ աճել է շուրջ 10%-ով:

Զբոսաշրջային այցելությունների ռեկորդային արդյունք է գրանցվել նաև 2026 թվականի հունվար–մայիս ամիսներին:
Հայաստան է այցելել 825,384 զբոսաշրջիկ՝ ապահովելով 19,3% աճ 2025 թվականի նույն ժամանակահատվածի զբոսաշրջային այցելությունների համեմատ։
Այս ցուցանիշը վկայում է Հայաստանի նկատմամբ աճող հետաքրքրության և երկրի զբոսաշրջային գրավչության շարունակական բարձրացման մասին։
Նոր ուղիղ չվերթների գործարկումը, ինչպես նաև միջազգային շուկաներում իրականացվող ակտիվ և նպատակային մարքեթինգային արշավները նպաստում են Հայաստանի ճանաչելիության բարձրացմանը և երկրի դիրքավորմանը, որպես հետաքրքիր ու գրավիչ զբոսաշրջային ուղղություն։


















































