Որ կուսակցության, դաշինքի քարոզարշավն եք տեսել, նկատել, հանդիպել՝ «GALLUP International Association»-ի հարցման արդյունքներով՝ պատկերն այսպիսին է. 62%-ը տվել է ՔՊ-ի անունը, 45.9%-ը՝ Ուժեղ Հայաստանի, Հայաստան դաշինքի անունը հիշատակել է 32.5%-ը, ԲՀԿ-ի անունը՝ 28.2%-ը, Միասնության թևերինը՝ 13.7%-ը։
Հանրապետություն կուսակցության քարոզարշավը տեսել է 12.5%-ը, Նոր ուժ Ռեֆորմիստական կուսակցության քարոզարշավը՝ 12.4%-ը, «Բոլորին դեմ եմ»-ը՝ 12%-ը, Լուսավոր Հայաստանինը՝ 11.1%-ը։
Ո՞ր կուսակցության կամ դաշինքի նախընտրական ծրագրին եք ծանոթացել. այս հարցին տրված պատասխաններն այսպիսին են.
36.9%-ը պատասխանել է, որ ծանոթացել է ՔՊ-ի ծրագրին, 24.6%-ը՝ Ուժեղ Հայաստանի ծրագրին, 16.1%-ը՝ Հայաստան դաշինքի, 13.7%-ը՝ ԲՀԿ-ի, 6.6%-ը՝ Միասնության թևերի։
Կարդացեք նաև
Որ կուսակցության կամ դաշինքի կազմակերպած հանդիպումներին եք մասնակցել։ Այս հարցի պատասխանների պատկերն էլ այսպիսին է.
10.2%-ը պատասխանել է, որ մասնակցել է ՔՊ-ի կազմակերպած հանդիպումներին, 3.1%-ը՝ Ուժեղ Հայաստանի, 2.5%-ը՝ Հայաստան դաշինքի, 2.2%-ը՝ ԲՀԿ-ի։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































