«Երեկվա բանավեճը ցույց տվեց, որ ժողովուրդը հնարավորություն ունի խուսափելու քաղաքական անապատից»,- ՀՀ ԱԺ շենքի մոտ քարոզարշավի շրջանակներում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով երեկ Հանրային հեռուստաընկերությամբ կայացած կուսակցությունների նախընտրական ցուցակները գլխավորողների բանավեճին։
Էդմոն Մարուքյանը նկատեց՝ խորհրդարանն այն մարմինն է, որտեղ քաղաքական միտք է գեներացվում, և ընտրողներին հորդորեց՝ հունիսի 7-ի ընտրությունից առաջ մտածել, թե ո՞վ պետք է լինի ԱԺ-ում․ «Մարդիկ, ովքեր բառակույտ են ասում, բայց քաղաքական միտք չկա, մարդիկ, ովքեր դասերը նոր են սովորում կամ բանավեճի ժամանակ են փորձում դասերն անել, մարդիկ, ովքեր ինչ-որ հանցագործությունների մասին հաղորդումներ են տալիս, թե մարդիկ, ովքեր քաղաքական գաղափարներ և ծրագրեր ունեն ու ուզում են դրանք իրականացնել»։
Հորդորեց՝ ձևավորել մի խորհրդարան, որը ՀՀ քաղաքացիների շահերին է ծառայելու, ոչ թե կորպորատիվ շահերին, սեփական գողոնը պաշտպանելուն, իշխանության սազանդար լինելուն։
«Բանավեճի ընթացքում մենք ապացուցեցինք՝ ամենախոցելին ենք, ոչ ոք մեր դեմ դնելու ոչ մի բան չուներ, չունի, չի կարող ունենալ, և մեր առաջ մղած կոմպրոմիսային վարչապետի թեկնածությունն առաջ մղելու գործում մենք անխոցելի ենք, մենք դա կարող ենք անել և կանենք՝ ձեր քվեարկությամբ»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































