Լրահոս
Օրվա լրահոսը

Կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին. ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը

Հունիս 05,2026 18:13 Share

ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետությունը կանգնած է պատմական ընտրության առջև՝ անվտանգային, ժողովրդավարական և ինստիտուցիոնալ լուրջ մարտահրավերների, ինչպես նաև աճող արտաքին բազմազան սպառնալիքների պայմաններում։ Ռուսաստանի շարունակական ազդեցության, ապակայունացման և միջամտության քաղաքականությունը, ներառյալ քաղաքական, տնտեսական, տեղեկատվական, շանտաժի և ահաբեկման գործիքները, սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարական զարգացմանը և եվրաինտեգրման ապագային։
Այս հանգամանքներում առաջիկա ընտրությունները ոչ միայն քաղաքական գործընթաց են, այլև ռազմավարական ընտրություն՝ կապված

Հայաստանի պետականության, ինքնիշխանության և ժողովրդավարական ուղղության հետ։ Մենք՝ ԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի անդամներս, կոչ ենք անում ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերին հրապարակայնորեն հանձն առնել հետևյալ սկզբունքները.

1.Ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացում՝ բացառելով վարչական ռեսուրսների չարաշահումը, բռնությունը, ատելության խոսքը, ընտրակաշառքը և ընտրողների նկատմամբ ճնշումները։

2.Հայաստանի եվրոպական ինտեգրման առաջմղում, ներառյալ ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելու մտադրությունը և Հայաստանի արտաքին ու անվտանգային քաղաքականության վերանայումը՝ ուղղված ՀԱՊԿ-ից և Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալուն։

3.Խաղաղության օրակարգի շարունակականության ապահովում և հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական հարաբերությունների կարգավորում՝ հիմնված Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և արժանապատիվ, իրավահեն խաղաղության վրա։

4.Ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության պաշտպանության երաշխավորում, ներառյալ աջակցությունը քաղաքացիական հասարակության զարգացմանը և «Հավասարության մասին» լիարժեք օրենքի ընդունումը։

5.Արդարադատության ոլորտում արդյունավետ բարեփոխումների իրականացում՝ դատական և իրավապահ մարմինների հանդեպ հանրային վստահությունը վերականգնելու նպատակով։

6.Կոռուպցիայի դեմ պայքարի ուժեղացում՝ հակակոռուպցիոն հաստատությունների անկախության ամրապնդման, թափանցիկության բարձրացման և բարձրաստիճան կոռուպցիոն դեպքերի արդյունավետ քննության ապահովման միջոցով։

Մենք նաև կոչ ենք անում Հայաստանի քաղաքացիներին ակտիվորեն մասնակցել ընտրություններին և իրենց քաղաքացիական ներգրավվածությամբ նպաստել ժողովրդավարության, ինքնիշխանության և հաշվետու կառավարման ամրապնդմանը։

Հայաստանի ապագան պետք է կառուցվի ժողովրդավարության, խաղաղության, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի, ինքնիշխանության և համամարդկային արժեքների վրա։ Քաղաքական ուժերը պարտավոր են հստակ դիրքորոշումներ և հանրային պարտավորություններ ներկայացնել՝ հանուն Հայաստանի Հանրապետության անվտանգ և արժանապատիվ ապագայի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930