Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն մերժեց «Հանրապետություն» կուսակցության դիմումը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու մասին։
ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն ասաց․ «ԿԸՀ-ն գտնում է, որ բացակայում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով դատարան դիմելու հիմքերը։ ԿԸՀ-ն որոշում է՝ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի դիմումը մերժել»։
Վահագն Հովակիմյանն ասաց, որ այս որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ Վարչական դատարանում՝ օրացույցային 3 օրվա ընթացքում։


















































