Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով ձերբակալվել է 194 անձ

Հունիս 06,2026 18:47 Share

Ընտրական բնույթի հանցագործությունների դեպքերով նախաձեռնված վարույթներով՝

ձերբակալվել է 194 անձ,

քրեական հետապնդում է հարուցվել 209 անձի նկատմամբ,

84 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել կալանքը և տնային կալանքը, իսկ 85-ի նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոցներ:

12 վարույթով նախաքննությունը 45 անձի վերաբերյալ ավարտվել է մեղադրական եզրակացությամբ:

52 քրեական վարույթով իրականացվել են բազմաթիվ վարութային գործողություններ, այդ թվում՝ հարցաքննվել է 300-ից ավելի անձ, խուզարկություններ են կատարվել մի շարք գրասենյակներում: Հայտնաբերվել են գումարային շարժերի վերաբերյալ տեղեկություններ պարունակող փաստաթղթեր, էլեկտրոնային կրիչներ, գաղտնալսող սարքեր հայտնաբերող սարքավորումներ, 1000-ավոր քաղաքացիների ցուցակագրված տվյալներ, որոնց կապակցությամբ Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից առաջիկա օրերին կիրականացվեն լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Հանրապետության ողջ տարածքում։

ՀՀ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930