Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի հետ երբեք երկու բառ փոխանակած չկամ, բավարար չափով չեմ ճանաչում․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի՝ անցնցում իշխանությունը հանձնելուն վերաբերող հարցին

Հունիս 07,2026 15:08 Share

«Եկել եմ այստեղ քվեարկելու, որպեսզի հաղթի այն Հայաստանը, որն ի վիճակի է պահել իր սահմանների անձեռնմխելությունը, ապահովել իր քաղաքացիների անվտանգությունը, իրավունքներն ու ազգային արժանապատվությունը։ Այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը դատապարտելի են, իսկ ակտիվ քաղաքացիական կեցվածքը գնահատելի։ Այն Հայաստանի օգտին, որտեղ իշխանությունները չեն կախում ընդդիմադիրների վրա տխրահռչակ փողերի լվացում հոդվածը»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Դիտարկմանը՝ առաջին անգամ Ձեր առաջնորդած ուժը չի մասնակցում ընտրություններին, ըստ Ձեզ՝ Ձեր այդ քաղաքական մեծահոգությունը կարդարացնի՞ իրեն, և ընդդիմությունը հաջողության կհասնի՞, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Չեմ կարծում՝ մեր քայլը մեծահոգություն էր, այն զուտ սթափ հաշվարկի արդյունք էր։ Կարծում եմ՝ մենք այդ մասին կարող ենք դատել այսօր ժամը 20։00-ից հետո՝ տեսնելով, թե ինչպիսի ակտիվություն ցուցաբերեցին մեր քաղաքացիները։ Եթե գոնե 10 տոկոսով ավելին գան ընտրատեղամասեր, քան 2021-ին էր, կհամարեմ, որ մեր որոշումը արդարացված էր»։

Հարցին՝ ընտրություններով հնարավո՞ր է իշխանություն փոխել, իսկ եթե իշխանությունը չփոխվի՝ ՔՊ-ն վերարտադրվի, պե՞տք է ընդդիմությունը քայլեր ձեռնարկի, ՀՀ երրորդ նախագահը պատասխանեց․ «Մեր մոտեցումը կլինի պաշտպանել նրանցից ամենաշատ ձայն ստացածների դիրքորոշումը։ Այդ հարցին ճիշտ պատասխանը մենք կիմանանք այսօր՝ ժամը 00։00-ից հետո»։

Ըստ Սերժ Սարգսյանի՝ ՀՀԿ-ի կողմից ընտրախախտումների միֆը չափազանցված էր․ «Երբեք մեր իշխանության օրոք նման միջամտություններ ընտրություններին չեն եղել։ Ուղղակի այն մարդիկ, որոնք ՀՀԿ-ից դժգոհ են եղել՝ մինչև հիմա էլ փորձում են հավասարության նշան դնել, բայց այն իրական չէ ոչ մեր սահմանների առումով, ոչ ընտրություններ կազմակերպելու առումով, ոչ սուտ ու զրպարտանք տարածելու առումով»։

Հարցին՝ ի՞նչ կասեք այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե զրոյից բանակ է կառուցել, Սերժ Սարգսյանը հիշեցրեց նրա՝ 2020-ին արված հայտարարությունը․ «Լսե՞լ եք, որ ասում էր՝ հայկական բանակը տարածաշրջանում որոշիչ ազդեցություն ունի։ Եթե զենքերը մետաղաջարդոն էին, էդ մետաղաջարդոնով որոշիչ ո՞ւժ էինք։ Զենքը ցուցադրելու համար չէ, կռվելու համար է։ Իսկ այդ զենքերով քանի՞ մարտ են անցկացրել։ Այն, ինչ իրենք ցույց են տվել, ձեզնից ո՞վ կարող է ասել՝ այդ նմուշներից քանի՞ հատ մենք ունենք, կամ այդ ցուցադրված զենքերից ո՞րն է ավելի ժամանակակից, հզոր, քան Իսկանդերը»։

Սերժ Սարգսյանն ասաց, որ այսպիսի պետական միջամտություն ընտրապայքարին չի տեսել ոչ մի ընտրությունների ժամանակ․ «Երբեք պետության կողմից նման միջամտություններ չեն եղել։ Սա ուղղակի աննախադեպ միջամտություն է, պետական ռեսուրսների աննախադեպ մսխում և պետական միջոցների ուղղակի աչքերը փակ բաժանելը»։

Հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանն ընտրություններում չհավաքի բավարար չափով ձայներ, կկարողանա՞ իշխանությունն անցնցում հանձնել հաղթող թեկնածունին, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ես բավարար չափով չեմ ճանաչում նրան, քանի որ նրա հետ երկու բառ չեմ փոխանակել երբեք։ Բայց եթե քվեարկության արդյունքներով ընդդիմադիր ուժերը հաղթեն, որևէ մեկը չի կարող այդ ընդդիմադիր ուժերից այդ ձայները խլել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930