«Զինծառայողները ընտրատեղամասի տարածքում եղել են սահմանված ժամին, այսինքն՝ ոչ մի զինծառայող ընտրատեղամաս ուշ չի ներկայացել»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ էին հունիսի 7-ին զինծառայողները սահմանված ժամից հետո մասնակցում ընտրություններին։
ԳՇ պետը նշում է՝ զինվորները քվեարկել են օրենսդրության սահմաններում, իսկ եթե հավելյալ հարցեր կան՝ հորդորում է դիմել ԿԸՀ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին քվեարկության ավարտից մի քանի ժամ շուտ՝ մոտ 150 զինծառայողներ ներկայացել էին ընտրության, և քանի որ սահմանված ժամկետում նրանք եղել են տեղամասում, ժամը 20:00-ից հետո զինվորականները շարունակել են մնալ ընտրատեղամասում և քվեարկել։
«Նրանք, արդեն լինելով ներսում, ըստ Ընտրական օրենսգրքի, իրավունք ունեին շարունակել քվեարկել։ Հակառակ դեպքում, եթե իրենց տեղամասից հանեին, կստացվեր, որ մեր զինվորներին զրկում են ընտրական իրավունքից, այսինքն՝ թույլ չեն տալիս քվեարկել»,- պարզաբանել էր ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































