Լրահոս
Օրվա լրահոսը

2025-ին ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 2500-3000 զինապարտ ՀՀ քաղաքացի․ «Շարան-շարան գալիս են եւ գնում են եւ նեղվում են, որ պետության առջեւ կա պարտավորություն՝ նաեւ մասնակցել երկրի պաշտպանությանը»

Հունիս 09,2026 12:04 Share

ՀՀ քաղաքացիության ինստիտուտի հետ կապված խնդիր ունենք, ՀՀ քաղաքացի դառնալը բավականին դյուրին է․ այսօր խորհրդարանում, 2025 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց հայտարարեց ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը։ Նա տեղեկացրեց, որ որոշակի բարդացումներ են նախատեսվում՝ քաղաքացիության ինստիտուտի նկատմամբ հարգանք ձեւավորելու համար։ Առաջիկա ամիսների ընթացքում օրենսդրական փաթեթը կներկայացվի ԱԺ։

ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանը ՆԳ փոխնախարարներից հետաքրքրվեց՝ արդյոք ճիշտ չի լինի, որ բարդացվի ՀՀ-ում ընտրություններին մասնակցելու գործընթացը այլ երկրների քաղաքացիների համար։ Նա կարծում է, որ պետք է փոփոխել ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ ընտրական իրավունք ստանալու ժամկետները՝ մանավանդ, որ Երեւանի ավագանու 2028-ի ընտրություններին երկու տարի է մնացել։

ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը պատասխանեց՝ ՀՀ քաղաքացիության ինստիտուտի վերանայում չի առաջացել ընտրությունների հետ կապված։

Մանրամասները՝ տեսանյութում

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը համամիտ է՝ պետք է կանխենք ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու եւ հեշտ վերականգնելու ինստիտուտը նաեւ զորակոչի հետ կապված․ «Աշխարհի մի տեղ եթե պատերազմ է լինում՝ ՀՀ քաղաքացիության համար հերթ են կանգնում․ լիքը մարդիկ, նաեւ ոչ մեր ազգության։ Պարզվեց, որ խաղաղությունը գրավիչ է մարդկանց համար։ Նաեւ պարզվեց, որ ընտրությունները կարող են գրավիչ լինել․ շարան-շարան գալիս են եւ գնում են եւ նեղվում են, որ պետության առջեւ կա պարտավորություն՝ նաեւ մասնակցել երկրի պաշտպանությանը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Որ 2025-ին ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել է 2500-3000 զինապարտ ՀՀ քաղաքացի՝ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն էր հայտարարել։

Մանրամասները՝ տեսանյութում

ՆԳ փոխնախարար Արմեն Ղազարյանը հայտարարել էր, որ 2025-ին 32 891 անձ է դիմել ՀՀ քաղաքացիություն ստանալու համար։ Համեմատական կտրվածքով՝ դիմողների աճի դինամիկա կա։ Քաղաքացիություն է ստացել 25 670 անձ։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930