Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության՝ այս վճռորոշ ընտրություններում արձանագրած տպավորիչ հաղթանակի կապակցությամբ․ ՍԴՀԿ

Հունիս 10,2026 13:12 Share

Սոցիալ-Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության Կենտրոնական Վարչությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին հերթական արդար, ազատ և թափանցիկ ընտրությունների առթիվ։

Հակառակ աննախադեպ և բացահայտ արտաքին միջամտության, ինչպես նաև ընդդիմադիր մի շարք ուժերի կողմից լայնածավալ ընտրակաշառքի և այլ անթույլատրելի միջոցների կիրառման՝ Հայաստանի քաղաքացին իր քվեի ուժով գերադասեց ինքնիշխանությունը՝ գաղութացումից, հարևանների հետ խաղաղ գոյակցությունը՝ հարատև թշնամությունից, և տնտեսական բազմազանությունը՝ մեկ շուկայից կախվածությունից։

Այս առթիվ շնորհավորում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանին և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցության՝ այս վճռորոշ ընտրություններում արձանագրած տպավորիչ հաղթանակի կապակցությամբ։ Միաժամանակ ցանկանում ենք արձանագրել, որ վարչապետին ու նրա թիմին ևս մեկ անգամ վստահելով երկրի կառավարման ղեկը՝ Հայաստանի քաղաքացին վերահաստատում է այն իրողությունը, որ հայրենիքը գտնվում է ճիշտ ուղու վրա և ակնկալում է խաղաղության գործընթացի շարունակություն, Եվրոպական Միության և Միացյալ Նահանգների հետ ռազմավարական ու տնտեսական հարաբերությունների խորացում, ինչպես նաև բնակչության բարօրության և կենսամակարդակի բարելավմանն ուղղված ծրագրերի իրագործում։

Եթե 2021 թվականի ընտրությունների ժամանակ հայրենիքի գլխին Դամոկլյան թրի պես կախված էր գոյութենական վտանգը, ապա այսօր երկիրն ու տարածաշրջանը համրաքայլ մտնում են խաղաղության և տնտեսական համագործակցության նոր դարաշրջան, որտեղ Հայաստանին վերապահված է կարևոր դերակատարություն։ Սակայն վերջինս պահանջում է խելամիտ և կշռադատված որոշումներ թե՛ գործադիր իշխանության, թե՛ Ազգային ժողովի կողմից։ Հետևաբար, լիահույս ենք, որ թեժ ընտրապայքարի արդյունքում ձևավորված նոր Ազգային ժողովը ձեռնամուխ կլինի արդյունավետ օրենսդրական աշխատանքի, որտեղ ընդդիմությունը ևս կունենա իր կարևոր ներդրումը՝ փոխանակ նախկինի նման անտեղի հետապնդելու իշխանափոխության ամուլ նպատակը։

ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏ ՀՆՉԱԿՅԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930