Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե մենք 2017-ին անցկացնեինք այսպիսի ընտրություններ, եվրոպական դիտորդները անպայման կֆիքսեին՝ ընտրություններն անցել են համատարած խախտումներով. Սերժ Սարգսյան

Հունիս 10,2026 18:45 Share

«Քաղաքական այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, ում սատարել է մեր ժողովուրդը, պետք է որոշում կայացնեն, և բոլորս պետք է այդ որոշմանը ենթարկվենք ու այդ որոշումներն իրականացնենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Հարցին՝ ինչ հնարավորություն է տեսնում այդ ուժերի համար այս փուլում, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Շատ տարբերակներ չկան, կամ մանդատները ստանում, գնում են խորհրդարան, կամ հրաժարվում են մանդատներից: Այդ երկու ելքերի մեջ կան և՛ առավելություններ, և՛ բացասական կողմեր, բայց խնդիրը ձև ընտրելը չէ, այլ հստակ ռազմավարություն ունենալն է: Երկու ձևով էլ կարելի է հասնել հաջողության»։

Սարգսյանի խոսքով՝ փողոցը միշտ էլ օգտակար է, իսկ փողոցով հաջողության հասնելը կախված է նաև այն ուժերից, որոնք ստացել են բավականին մեծ սատարում ժողովրդի կողմից։

Անդրադառնալով ընտրությունների արդյունքներին՝ Սարգսյանն ասաց. «Ե՛վ նախընտրական փուլում, ե՛ւ քվեարկության օրը տեղի են ունեցել մասսայական խախտումներ: Եթե մենք, օրինակ, 2017-ին անցկացնեինք այսպիսի ընտրություններ, ապա եվրոպական դիտորդները անպայման կֆիքսեին, որ ե՛ւ նախընտրական փուլում, ե՛ւ քվեարկության օրը ընտրություններն անցել են համատարած խախտումներով: Բայց չեմ ակնկալում, որ այդ դիտորդներն այդպիսի արձանագրություն կանեն հիմա, որովհետև նախընտրական փուլում իրենց քաղաքական ղեկավարները ամբողջական սատարում են հայտնել այսօրվա իշխանություններին, կարծում եմ՝ դա այդ մարդկանց կկաշկանդեր»։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930