«Աշխարհացունց բան, այնուամենայնիվ, դրանից տեղի չի ունենա, որովհետև արևային տեխնոլոգիաները, վերականգնվող էներգետիկան այս տարիների ընթացքում մեր երկրում բավական զարգացել են առաջանցիկ տեմպերով»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ վստահեցնելով, որ անգամ գազի գնի բարձրացման պարագայում Հայաստանը չի վերադառնա 1990-ականների ծանր վիճակին։
Իսկ թե գազի գնի հնարավոր թանկացումն ի՞նչ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի սակագնի վրա, ՀԾԿՀ նախագահը պատասխանեց. «ՀՀ-ում էլեկտրաէներգիայի 30-35%-ն արտադրվում է ջերմային էլեկտրակայաններից, հետևաբար, եթե գազի գինը թանկանա իքս դրամով, այդ նշված տոկոսի չափով ազդեցությունն էլեկտրական էներգիայի արտադրության սակագնի վրա, բնականաբար, կլինի բացասական։ Այո, գազի թանկացման պարագայում, անցումային փուլում որոշակի դժվարություններ կլինեն։ Բայց հովհարային անջատումների տարիների պատկերը չենք ունենա»։
Ամեն դեպքում, եթե ռուսական գազի հետ կապված խնդիրներ առաջանան, իր վստահեցմամբ, կգտնի գազի վաճառքի այլ շուկաներ։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































