Լրահոս
Օրվա լրահոսը

Ցանկանում ենք՝ ընտրությունների արդյունքները օգտակար լինեն Հայաստանի ժողովրդի համար. Թուրքիայի ԱԳՆ

Հունիս 08,2026 21:12 Share

Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ՀՀ-ում անցկացված խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է․

«Ուրախ ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ ավարտվել են խաղաղ և հանգիստ մթնոլորտում։ Մաղթում ենք, որ ընտրությունների արդյունքները բարի լինեն Հայաստանի ժողովրդի համար։

Հուսով ենք, որ հետընտրական շրջանում կձևավորվեն այն պայմանները, որոնք հնարավորություն կտան ստորագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը։
Այդ նպատակով Թուրքիան, ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում, շարունակելու է նպաստել տարածաշրջանային կայունությանն ու բարեկեցությանը՝ հիմնվելով տարածաշրջանի երկրների ընդհանուր շահերի վրա»։

 

Աղբյուր՝ Ermeni Haber

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930