Լրահոս
Օրվա լրահոսը

«Թող լավ պատրաստվեն` օրենքի ուժով ամենախիստ պատիժն է լինելու»․ Տիգրան Ավինյանը սպառնաց

Հունիս 12,2026 12:16 Share

«Ինձ նենց մեկ է՝ ԲՀԿ-ն կանցնի, չի անցնի։ Ընտրակաշառք բաժանող ուժերը մեր քաղաքական կյանքում տեղ չպիտի ունենան առհասարակ։ Ընտրակաշառք բաժանողները, ընտրակեղծարարությամբ զբաղվողները ՀՀ-ից պետք է արմատախիլ արվեն»,- լրագրողների դիտարկմանը՝ ինչպե՞ս կգնահատեք այն իրավիճակը, որ ԲՀԿ-ն ձայների վերահաշվարկի արդյունքում հայտնվի խորհրդարանում, ճեպազրույցում այսպես պատասխանեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Լրագրողների դիտարկմանը՝ իսկ արդյոք դա իշխանությունների թերացումը չէ՞, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Եթե ընտրակաշառքով ձևավորված ընտրությունների արդյունքում քաղաքական դաշտը լիներ նորմալ, ՀՀ-ում 2018-ին չէր տեղի ունենա հեղափոխություն։ Դա տեղի է ունեցել մի պատճառով, քանի որ ՀՀ-ում ընտրությունները կեղծվում էին՝ ընտրակաշառքով և այլ մեթոդներով։ 2018-ից մինչ այսօր որեւէ մեկն էականորեն չէր փորձել ընտրակեղծարարության այս տեսակ ծավալ իրականացնել։ Այդ ռուբիկոնը անցել են, կարմիր գիծը հատել են, և իրենք պատժվելու են։ ՀՀ քաղաքացիները շատ լավ գիտեն՝ ինչ է տեղի ունեցել, գիտեն նաև այն մարդիկ, որոնք այդ փողը վերցրել, ընտրել են ՔՊ-ին, նիսյայի տետրերն էլ գիտեմ։ Իրավապահները գործել են, բայց ծավալներն այնքան մեծ են, որ նույնիսկ նրանք չեն կարողացել այդ ծավալը ծածկել»։

Այնուհետև Տիգրան Ավինյանը սպառնաց ընդդիմությանը․ «Թող լավ պատրաստվեն․ օրենքի ուժով ամենախիստ պատիժն է լինելու»։ Նրա գնահատմամբ՝ ընդդիմությունն այնպես է պարտվել, որ բերանները լեզու չի մնացել»։

Ճեպազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ ՔՊ ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930