Հայտարարություն
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն գնահատում է, որ ՀՀ իշխանությունները, քաղաքագետ և հանրային գործիչ Ալեն Ղևոնդյանին ձերբակալելով և անազատության մեջ պահելով՝ խախտում են Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, արդարադատության նկատմամբ հանրային վստահությունը, վտանգվում են ժողովրդավարությունը և հասարակական արժեքները։
Որպես կողմնակալ դիտորդ, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն կարծիք է հայտնում, որ Ալեն Ղևոնդյանը քաղաքական հետապնդման է ենթարկվում օրվա իշխանություններին քննադատելու, պաշտոնականից տարբերվող դիրքորոշում հայտնելու համար։
Առաջնորդվելով ԵԽԽՎ թիվ 1900 բանաձևով «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ն միանում է հանրային գործիչ, քաղհալածյալ Ալեն Ղևոնդյանին անհապաղ ազատ արձակելու հասարակական պահանջին։
Կարդացեք նաև
«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ՝ Կարեն Հեքիմյան


















































