Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ-ռուսական հարաբերությունները մոտեցել են վերաիմաստավորման և փոփոխվող իրողություններին հարմարվելու փուլին. ՀՀ–ում ՌԴ դեսպան

Հունիս 12,2026 20:50 Share

Երևանի «Դվին» համալիրում Ռուսաստանի օրվան նվիրված տոնակատարություններ են. մասնակցում են ՀՀ իշխող կուսակցության հիմնական ներկայացուցիչները։

Չնայած Ռուսաստանի հետ լարված հարաբերություններին` միջոցառման ներկա են ոչ միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը (որն ավանդաբար մասնակցում է ընդունելությանը – խմբ.), այլև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, ինչպես նաև էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներ Գևորգ Պապոյանը և Դավիթ Խուդաթյանը։

Իր ելույթում ՀՀ փոխվարչապետը նշել է, որ երկու երկրների միջև համագործակցության կուտակված փորձը երկարաժամկետ, հիմնարար և արժեքավոր ակտիվ է, որը կարևոր է պահպանել՝ անկախ միջազգային հարաբերությունների կոնֆիգուրացիայից։

«Մենք հույս ենք հայտնում, որ առկա խնդիրներն ու տարաձայնությունները հաջողությամբ կլուծվեն բաց երկխոսության միջոցով, և որ ՀՀ-ի և ՌԴ–ի միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ փոխըմբռնման, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության ոգով՝ մեր պետությունների և ժողովուրդների բարօրության համար», – նշել է Գրիգորյանը։

 

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելության ժամանակ նշել է, որ ՌԴ-ն և Հայաստանը սերտ կապեր են պահպանում առաջնորդների մշտական շփումների, կառավարությունների, խորհրդարանների աշխատանքի, ինչպես նաև բազմաթիվ համատեղ համաձայնագրերի միջոցով:

«Ռուսական կողմը երբեք կասկածի տակ չի դրել և չի դնում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան արտաքին քաղաքականության անվիճելի իրավունքը: Մենք ակնկալում ենք, որ Երևանի փոխգործակցությունը այլ գործընկերների հետ չի վնասի մեր երկկողմ կապերը և ուղղված չի լինի Ռուսաստանի դեմ»,– ասել է նա։

Դիվանագետը հիշեցրել է նաև համատեղ պատմական անցյալը, առաջին հերթին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիզմի դեմ տարած հաղթանակը։

Կոպիրկինը նաև հայտնել է, որ մինչև տարեվերջ Մոսկվայում ՀՀ հոգևոր մշակույթի օրեր կանցկացվեն, իսկ ՀՀ–ում` ՌԴ հոգևոր մշակույթի օրեր։

 

«Սպուտնիկ Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930