Բլոգեր և մաթեմատիկոս Միխայիլ Վերբիցկին (որը Ռուսաստանի Դաշնությունում համարվում է ահաբեկիչ և ծայրահեղական) ձերբակալվել է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում, հաղորդում է «Իզվեստիան»՝ հղում անելով Հայաստանի ոստիկանությանը։
Բլոգերը հետախուզման մեջ էր ՌԴ ՆԳՆ–ի կողմից։
Վերբիցկու դեմ քրեական գործ է հարուցվել 2024 թվականի նոյեմբերին՝ ահաբեկչությանը հրահրելու մեղադրանքով: Այդ ժամանակ նա գտնվում էր արտերկրում։


















































