Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom Broker Armenia-ն երկրորդ տարին անընդմեջ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կողքին է

Հունիս 15,2026 17:08 Share

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ամփոփիչ գալա համերգը, որը ամփոփեց մի ամբողջ շաբաթ տևած բարձրակարգ երաժշտական պայքարը և միջազգային մակարդակի կատարողական արվեստը։

Երեկոյի ընթացքում առաջին մրցանակին արժանացավ գերմանացի մասնակից Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն, երկրորդ մրցանակը շնորհվեց Բոգդան Եֆրեմովին (Ռուսաստանի Դաշնություն), իսկ երրորդ մրցանակակիրը դարձավ Հայաստանը ներկայացնող Արտյոմ Իոանիսյանը։

Մրցույթը այս տարի ևս հաստատեց իր միջազգային հեղինակությունը՝ հարյուրավոր մասնակիցների նախընտրական փուլից հետո միավորելով 11 երկրից ժամանած 19 թավջութակահարների, որոնք փայլեցին բազմազան կատարողական մեկնաբանությամբ։ Մրցույթը առանձնացավ իր բազմաշերտ ծրագրով՝ ներառելով ինչպես տեխնիկական բարդության բարձր պահանջներ, այնպես էլ խորը երաժշտական մեկնաբանության գնահատում։

Մրցույթի կարևորագույն առանձնահատկություններից մեկը կայուն գործընկերային կառուցվածքն է, որի առանցքում երկրորդ տարին անընդմեջ կանգնած է ռազմավարական գործընկեր Freedom Broker Armenia ընկերությունը։

Freedom Broker Armenia-ի ներգրավվածությունը Խաչատրյանի անվան միջազգային մրցույթում ձևավորում է համագործակցության նոր որակ, որտեղ աջակցությունը դիտարկվում է ոչ թե որպես մեկանգամյա հովանավորություն, այլ որպես երկարաժամկետ մշակութային ներդրում։ Ընկերությունը հետևողականորեն նպաստում է մրցույթի միջազգային ճանաչելիության բարձրացմանը, նոր մասնակիցների ներգրավման հնարավորությունների ընդլայնմանը և երիտասարդ երաժիշտների համար կայուն զարգացման միջավայրի ձևավորմանը։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպվում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Մրցույթը նաև անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC)։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930