Երեկ ուշ երեկոյան հայտնի են դարձել Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին փուլը հաղթահարած մասնակիցների անունները։

Ժյուրիի որոշմամբ երկրորդ փուլ են անցել հետևյալ 12 թավջութակահարները՝ ԼաուրաՆավասարդյան (ԱՄՆ), Սինյան Բեք (Կորեայի հանրապետություն), Արտյոմ Իոանիսյան (Հայաստան), Ալեքս Վան Չակ Լաու (Հոնկոնգ), Թեյուն Չե (Կորեայի հանրապետություն), Կոսիմա Ռեգինա Ֆեդերլե (Գերմանիա), Բենեդիկտ Վիկտոր Դավիդ Մարիա Դան (Գերմանիա), Բոգդան Եֆրեմով (Ռուսաստանի դաշնություն), Միրիամ Սմիթ (ԱՄՆ), Քեյսուկե Մորիտա (Ճապոնիա), Ջին Սոկ Ջոն (Հունգարիա), Լառա Բիանկալանա (Դանիա)։
Մրցույթն անցկացվում է հունիսի 6-ից 13-ը՝ երեք փուլով։ Երկրորդ փուլը տեղի կունենա հունիսի 10-ին և 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում։ Մրցանակակիրները հայտնի կդառնան հունիսի 13-ին՝ պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում։
Կարդացեք նաև
Հունիսի 6-ին՝ բացման հանդիսավոր արարողության ընթացքում, երաժշտասերները վայելեցին կոմպոզիտորի թավջութակի կոնցերտը՝ աշխարհահռչակ թավջութակահար Վիկտոր Ժուլիեն-Լաֆերիերի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ՝ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ։ Համերգի ընթացքում հնրչեցին նաև հատվածներ Արամ Խաչատրյանի հանրահայտ բալետներից։
Այս տարի մրցույթին մասնակցելու են հարյուրավոր հայտերից ժյուրիի կողմից ընտրված 19 թավջութակահարներ՝ աշխարհի 11 երկրից։
Ժյուրիի կազմում ընդգրկված են միջազգային երաժշտական աշխարհի ճանաչված ներկայացուցիչներ՝ Դենիս Սևերինը (Շվեյցարիա), Մարթի Ռոսին (Ֆինլանդիա), Միհե Ռիոն (Կորեայի Հանրապետություն), Ժոզեֆին Նայթը (Միացյալ Թագավորություն), Լևոն Մուրադյանը (Հայաստան/Պորտուգալիա), Գրեգորիո Նիետոն (Վենեսուելա) և Վիկտոր-Ժուլիեն Լաֆերիերը (Ֆրանսիա)։
Մրցույթի հաղթողի անունը հայտնի կդառնա հունիսի 13-ին՝ պարգևատրման արարողության և գալա համերգի ընթացքում, որը կկայանա «Արամ Խաչատրյան» համերգասրահում։ Հաղթող թավջութակահարը հանդես կգա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։
Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը կազմակերպում է «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։
Մրցույթի ռազմավարական գործընկերն է Freedom Broker Armenia ընկերությունը, գլխավոր հովանավոր՝ Երևանի քաղաքապետարան, գործընկերներ՝ VISA և Ակբա բանկ։ Մրցույթն անդամակցում է Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիային (WFIMC):
Մամուլի հաղորդագրություն



















































