Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Երեկ ռուսական անօդաչու սարքը խոցել էր Կիևի կենտրոնի մի խաղաղ բարձրահարկ շենք, որտեղ ապրում է 85-ամյա Ռոման Բալայանը՝ աշխարհահռչակ հայ ռեժիսորը, վարժապետը, մեր պարծանքը։ ԱԹՍ-ի պայթյունից փլուզվել է բնակարանի պատշգամբը, ապրելու համար անպիտան են դարձել խոհանոցն ու ննջարանը․․․
Բարեբախտաբար, գրոհի ժամանակ Ռոմանն ու իր կինը՝ Նատալյան տանը չէին եղել, ողջ-առողջ են, մեր հեռախոսազրույցի ժամանակ նույնիսկ կատակում էր։
Անիծվեն պատերազմ հրահրողները, ագրեսորները․․․




















































