Լրահոս
Օրվա լրահոսը

Երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն՝ Կիևյան կամրջի հարակից հատվածներում

Հունիս 16,2026 18:01 Share

Մայրաքաղաքի Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից կամրջի հարակից ճանապարհահատվածներում կկատարվի երթևեկության ժամանակավոր փոփոխություն, մասնավորապես՝ Հալաբյան և Քըրքորյան փողոցների խաչմերուկում, Հալաբյան փողոցով երթևեկելիս, նշված խաչմերուկում առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից կթույլատրվի աջ շրջադարձ, իսկ չորրորդից՝ ուղիղ և հետադարձ, իսկ Քըրքորյան փողոցի կողմից` առաջին երթևեկելի գոտուց աջ և ձախ շրջադարձ, երկրորդ և երրորդ գոտիներից` դեպի ձախ, իսկ չորրորդ գոտուց` միայն հետադարձ:

Նշված խաչմերուկում Մարզահամերգային համալիրի հարթակից կթույլատրվի միայն ուղիղ երթևեկություն: Նշված խաչմերուկում կիրականացվի նաև լուսացույցային օբյեկտի աշխատանքային ռեժիմի փոփոխություն` համապատասխանեցնելով երթևեկության կազմակերպման փոփոխությանը:

Օրբելի և Կիևյան փողոցների խաչմերուկում նույնպես կկատարվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն, մասնավորապես` Կիևյան փողոցի առաջին նրբանցքով դեպի նշված խաչմերուկ երթևեկող փոխադրամիջոցների վարորդներին կթույլատրվի երթևեկել բոլոր ուղղություններով, իսկ Օրբելի փողոցի կողմից երթևեկող տրանսպորտային միջոցների վարորդներին` առաջին երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն աջ, իսկ երկրորդից` ուղիղ և ձախ ուղղություններով:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930